ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թումանյանական հեքիաթի օր՝ Գորիսում
14:00 07.11.2019

Թումանյանական հեքիաթի օր՝ Գորիսում

Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը արդեն տասնչորսերորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացնում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը` նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, աջակցել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նպաստել Թումանյանի և իր ստեղծագործությունների հանրահռչակմանը: Հերթական կանգառը Գորիսում էր, նրկայացմանը փոքրիկ հանդիասատեսը ջերմ ժպիտներով ու երկարատև ծափերով արձագանքեցին։ Ներկայացումները անվճար ցուցադրվում են Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տարբեր քաղաքներում։ Փառատոնը հովանավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ կազմակերպություններ և ընկերություններ:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

14:00 07.11.2019

Ամենաշատ ընթերցվածները