ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում շիրմաքարեր են սրբապղծվել. բացահայտվել է կատարողն ու պատճառը
18:00 07.11.2019

Կապանում շիրմաքարեր են սրբապղծվել. բացահայտվել է կատարողն ու պատճառը

Հոկտեմբերի 11-ին Էլեկտրոնային կապի միջոցով ոստիկանության Կապանի բաժին էր ստացվել մոսկվայաբնակ մի հայուհու դիմումը, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին հեռախոսազանգի, այնուհետև նկարների միջոցով տեղեկություն է ստացել Կապանից, թե Կապանի Կավարտ բանավանում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանատանը սրբապղծել են շիրմաքարերը՝ ավելի շատ վնասելով ծնողներինը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին բաժին է ներկայացել Հալիձոր թաղամասի բնակիչ 39-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ իր նախկին կնոջ քրոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով մետաղյա ձողով հարվածել է հիշյալ ընտանեկան գերեզմանատան շիրմաքարերի նկարներին և վնասել դրանք: Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ newsarmenia.am

18:00 07.11.2019

Ամենաշատ ընթերցվածները