Հասարակական
Լուսանկարչության շարժական թանգարան՝ Գորիսում
Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում կայացավ ֆոտո ցուցահանդես և հանրային դասախոսություն՝ Հարավային Կովկասի լուսանկարչությունը թեմայով, որը նախաձեռնել էր Թբիլիսիի լուսանկարչության և մուլտիմեդիայի թանգարանը։ Հարավկովկասյան լուսանկարչության շարժական թանգարանի ութերորդ միջոցառումը կազմակերպվեց Գորիսի համայնքապետարանի, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի համագործակցությամբ։
Լուսանկարչության շարժական թանգարանի միջոցառման ծրագրի շրջանակներում Գորիսում ցուցադրվեցին ժամանակակից վրացի, տարածաշրջանային և միջազգային լուսանկարիչների սլայդների հավաքածուն։
Ցուցադրությունից հետո Թբիլիսիի Լուսանկարչության և մուլտիմեդիայի թանգարանի (TPMM) Արվեստի և կրթության ծրագրերի կուրատոր /վարիչ/, «Հարավկովկասյան լուսանկարչության հաբը կրթության և նորարարության համար» ծրագրի համակարգող էլինա Վալեյտը հանդես եկավ «Հարավկովկասյան լուսանկարչությունը՝ հնարավորություններ և մարտահրավերներ» հանրային զրույցով:
Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան