ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն
20:00 09.11.2019

«Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի օրերս Լիոն կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել  2020 թվականի հոկտեմբերին՝ Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին ներկայացնելու  «Կինոյի տաճար»  ամբոջական ծրագիրը (Ռոտերդամի փառատոնի նույն  ծրագիրը, 2019թ․)։ 

Կինոկենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լյումիեր եղբայրների թանգարանում կայանալիք «Կինոյի տաճար» միջոցառուման ծրագիրը ներառում է․Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերկանգնված կադրերի ինստալացիա, Վարպետի երեք ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» և «Կիևյան որմնանկարներ» )՝ Եռաֆիլմի ցուցադրությունը, Ս․Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրում, ինչպես նաև ֆորում-քննարկում՝ նվիրված Ս․Փարաջանովի ժառանգությանը։

Աղբյուրը հայտնում է, որ այցի ընթացքում քննարկվել են հայ կինոյի ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանության հարցերը։

Անդրադարձ է եղել Թուլուզի ֆիլմադրանում պահպանվող Համո Բեկնազարյանի «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են տեղի մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և հայկական կողմից համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են և 2020թ․-ին ակնկալվում է  այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»:

Ֆրանսիական կողմը մինչև նոյեմբերի վերջ Հայաստանի ազգային կինոնենտրոն կուղարկի հայ-ֆրանսիական կրթական համատեղ ծրագրի առաջին առաջարկը։ Ավելի ուշ, կողմերը կհանդիպեն Երևանում և կքննարկեն առաջարկներն ու գործընթացը։

Աղբյուր` Panorama.am

20:00 09.11.2019

Ամենաշատ ընթերցվածները