ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
14:00 11.11.2019

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

2019  թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է  ժամանել 1 մլն 459 հազար 152 զբոսաշրջիկ, ինչը 2018 թ-ի նույն ժամանակի համեմատ աճել է 14.4%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Նշենք, որ 2018 թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 275 հազար 209 զբոսաշրջիկ:
Վիճակագրության համաձայն՝  այս տարվա 9 ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 312 հազար 282 մարդ՝ 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.3%-ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի  քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Աղբյուր` Panorama.am

14:00 11.11.2019

Ամենաշատ ընթերցվածները