ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սակրավորները զորամաս են տեղափոխել Սյունիքի մարզի Տեղ գյուղի ավտոտնակներից մեկում նկատված արկը
15:00 11.11.2019

Սակրավորները զորամաս են տեղափոխել Սյունիքի մարզի Տեղ գյուղի ավտոտնակներից մեկում նկատված արկը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:

Մինչ ՀՀ պաշտպանության նախարարության  N զորամասի սակրավորների ժամանելը՝ փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊՆ N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են N զորամաս: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 11.11.2019

Ամենաշատ ընթերցվածները