ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի
20:00 11.11.2019

Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի

Համաշխարհային պարտքի ծավալը  հասել է ռեկորդային՝ 188 տրիլիոն դոլարի, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 230%-ը։  Նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան, գրում է Գազետա.ռու-ն։

Նրա խոսքով՝ նման բան չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։
«Համաշխարհային պարտքը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասել է ռեկորդային՝ 188 տրիլիոն դոլարի նշագծին, ինչը կազմում է համաշխարհային արտադրության մոտ 230 տոկոսը։ Համաշխարհային պարտքի մոտ 2/3-ը բաժին է ընկնում մասնավոր ոլորտին»,- ասել է հիմնադրամի ղեկավարը:

Նրա խոսքով՝  երկրներն այժմ պետք է այս դժվար իրավիճակից  ելք գտնեն, հակառակ դեպքում նման իրավիճակը սպառնում է լուրջ ռիսկեր գլոբալ տնտեսության համար:

Աղբյուր` Panorama.am

20:00 11.11.2019

Ամենաշատ ընթերցվածները