ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի
21:00 11.11.2019

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միակարծիք են, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում նոյեմբերի 11-ին արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Բարձր գնահատեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնության՝ ի թիվս այլ համանախագահող երկրների, ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում: Արցախյան հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների իրավունքների իրականացմանը: Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքների իրականացումը առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»,- ասաց Մնացականյանը:

Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն էՀամանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր ՊոպովըՖրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

21:00 11.11.2019

Ամենաշատ ընթերցվածները