ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք
13:00 12.11.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Նոյեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Սյունիքի մարզի Վաղատին գյուղում՝ 9 հա, Ույծ գյուղում՝ մոտ 1 հա, Նորավան գյուղում՝ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր, 

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 2 հա, 

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 800 քմ: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 12.11.2019

Ամենաշատ ընթերցվածները