ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
14:00 12.11.2019

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Նոյեմբերի 11-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա-Ելփին հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Hovo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել մոտակա ձորակը (մոտ 8 մ). ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ

14:00 12.11.2019

Ամենաշատ ընթերցվածները