ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԵՄ-ն հավանության է արժանացրել Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մեխանիզմը
16:00 12.11.2019

ԵՄ-ն հավանության է արժանացրել Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մեխանիզմը

ԵՄ խորհուրդը նախօրեին հաստատեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմը՝ Արևելյան Միջերկրական ծովում անօրինական գործողությունների համար։ Սա վերաբերում է Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, նավթի և գազի հորատման աշխատանքներին։ Այս մասին գրում է euronews-ը։

Բրյուսելն առաջին միջոցները ձեռնարկեց հուլիսին՝ կրճատելով ֆինանսական և վարկային օգնությունը, ինչպես նաև դադարեցնելով բանակցությունները մի շարք հարցերի շուրջ:
Նոր պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և հաշիվների սառեցում, սակայն  «սև ցուցակը» դեռևս դատարկ է:

«Հաջորդ քայլը կլինի կոնկրետ անհատների և կազմակերպությունների հստակեցումը, որոնք կարող են հայտնվել այս ցուցակում: Ինչ վերաբերում է, թե երբ և ինչպես է դա տեղի ունենալու, ապա այդպիսի հարցերը կորոշեն ԵՄ Խորհրդի շրջանակներում գործող աշխատանքային խմբերը և, հնարավոր է, Խորհրդը որպես ամբողջություն»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Անկարան պնդում է, որ իր գործողությունները օրինական են և հիմնված են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ համաձայնագրի վրա, որին ճանաչում է միայն ինքը: Անկարան նշում է, որ իրենք պատրաստ են պաշտպանել իրենց շահերը, ներառյալ՝ ուժով:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ևս դատապարտել է Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Աղբյուր` Panorama.am

16:00 12.11.2019

Ամենաշատ ընթերցվածները