ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
17:00 12.11.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի նոյեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սարահարթ», «Գ. Նժդեհ», «Սյունիք», «Վահանավանք», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Բաղաբերդ», «Ձորք 1», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան», «Երկաթուղայիններ», «Անդոկ», համատիրություններում նոյեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Բարաբաթում, Արփիկ, Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ, Վաչագան թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքներում նոյեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Շղարշիկ թաղամասում նոյեմբերի 4-7-ը և 9-11-ն ընկած ժամանակահատվածում ցերեկային ժամերին ջուր չի եղել, երեկոյան ժամերին՝ ճնշումը՝ թույլ, իսկ նոյեմբերի 8-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:

17:00 12.11.2019

Ամենաշատ ընթերցվածները