ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սիրված նախարարը
19:00 12.11.2019

Սիրված նախարարը

Այն, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի՝ ռուսի ասած՝ «լյուբիմչիկ» նախարարներից է, գաղտնիք չէ: ԿԳՄՍ-ի դեմ ակցիաները չեն դադարում, և նրանց, իհարկե, արդեն տրվել է քաղաքական աստառ: Մի երկրում, որտեղ բովանդակային քննարկումներ չկան, ամեն ինչ ուղղակի դատապարտված է ի վերջո դառնալ քաղաքական ինտրիգների ապրանք:

Մենք, ինչպես միշտ, մեզ թույլ չենք տա մտնել մշուշոտ խարդավանքների տիրույթ և մեր ընթերցողին ուղղակի կհիշեցնենք մի շարք փաստեր, մնացածը, ինչպես ասում են, դուք որոշեք:

Մարդիկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 1,5 տարվա գործունեության հետևյալ կետերն են հիշում և քննարկում.

1. դադարեցրել է «Հայ ասպետ» հաղորդաշարը,

2. բուհերից հանել է «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները,

3. դպրոցից հանում է «Հայոց եկեղեցու պատմություն», «Ռազմագիտություն» առարկաները,

4. ետ է կանչել ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը,

5. քննարկում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու հարց,

6. ֆինանսավորում է տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը, մեկնաբանելով որ անձնավորությունը օլիմպիական չեմպիոն է, սակայն մեր հավաքականը չի մասնակցելու Տոկիոյի գալիք օլիմպիադային հենց այդ նույն մարզիկի դոպինգի պատճառով,

7. ֆինանսավորում է Հրապարակի մետրոյի մոտ ինչ-որ անհասկանալի ֆեմինիստա-ԼԳԲՏ-ական գետնաստրիպտիզ ներկայացումը,

9. փակել է 90-ամյա պատմություն ունեցող մանկապատանեկան պարբերականները՝ Կանչ, Աղբյուր և Ծիծեռնակ:

Եվ վերջում՝ բոնուս փաստ: Պարզվում է՝ հանրաճանաչ Ստամբուլյան կոնվենցիան, որում խոսվում է զուգընկերների իրավունքների մասին, Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից վավերացրել է միայն 34-ը: Ես էլ բան չեմ ասում, դուք մտածեք: Իսկ որ մտածելու բան կա, դա՝ հաստատ:

«Զանգեզուր պրես»

19:00 12.11.2019

Ամենաշատ ընթերցվածները