ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկը ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել
17:00 12.11.2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկը ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյան

ը, կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։

Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։ Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։ Հայկական հումանիտար խմբի բժիշկներին տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են դիմում:

Փետրվարից առ այսօր մեր մասնագետներն ավելի քան 6550 քաղաքացու են աջակցություն ցուցաբերել։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ու գրանցած արդյունքներով ապացուցում են առաքելության կարևորությունը, իսկ սիրիական կողմից անընդհատ հնչող երախտագիտության խոսքերն առաքելության անհրաժեշտության վկայությունն են։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 12.11.2019

Ամենաշատ ընթերցվածները