ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պապը հայ քահանայի սպանությունից հետո դիմել է սիրիահայ կաթոլիկներին
14:00 13.11.2019

Պապը հայ քահանայի սպանությունից հետո դիմել է սիրիահայ կաթոլիկներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերյան իր էջում անդրադարձել է Սիրիայում «Իսլամական պետության» կողմից հայ քահանայի և նրա հոր սպանությանը։

«Ես մոտ եմ Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկների հետ, ովքեր պատրաստվում են հողին հանձնել իրենց հովվապետին՝ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին։ Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,- ասել է Հռոմի պապը։

Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը:

Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net 

14:00 13.11.2019

Ամենաշատ ընթերցվածները