ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մշակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը
16:00 13.11.2019

Մշակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մշակել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից,  Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը՝ ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։

Ռազմավարությամբ սահմանվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:

Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը, զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայնմանը, Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարաձգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը, ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը, զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։

Մշակվող Ռազմավարության իրականացման արդյունքում մինչև 2030 թվականը ակնկալվում է միջազգային այցելությունների տարեկան 10% միջին աճի ապահովում, մասնավորապես․ 2030 թ-ին՝ 5.18 մլն․ միջազգային զբոսաշրջիկ, զբոսաշրջության ոլորտի մասնաբաժնի ավելացում ՀՆԱ-ում. ուղղակի/անուղղակի՝ 2030թ. – 1.362,9 մլն/ 4.906,505 մլն (տարեկան 10% միջին աճ):

Զբոսաշրջության ներդրումը ընդհանուր զբաղվածության մեջ՝ 2030թ. 130.647 աշխատատեղ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 13.11.2019

Ամենաշատ ընթերցվածները