ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Վենետիկի 80%-ը հեղեղվել է. Տարերային աղետի ռեժիմ կհայտարարվի
17:00 13.11.2019

Վենետիկի 80%-ը հեղեղվել է. Տարերային աղետի ռեժիմ կհայտարարվի

Ջրհեղեղի և եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վենետիկում տարերային աղետի ռեժիմ կհայտարարվի՝ ջրի մակարդակը հասել է 183 սմ, հայտնել է ANSA գործակալությունը:

Քաղաքի 80 տոկոսը հեղեղվել է: Բնակիչներին հորդորել են փողոց դուրս չգալ:

ANSA-ն հիշեցրել է, որ ջրի ավելի բարձր մակարդակ վերջին անգամ գրացվել էր 1966-ին, երբ գրանցվել էր 190 սմ նիշը: Կրիտիկական է համարվում 130 սմ ջրի մակարդակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն վիճակը «դրամատիկ» է անվանել: Նա հայտարարել է այդ մասին Սան Մարկոյի հրապարակում, որտեղ ջրի մակարդակը նրա ծնկներից էր: Նա հավելել է, որ հորդառատ անձրևները մեծ վնաս են հասցրել Վենետիկին:

Ըստ օդերևութաբանների, առաջիկա օրերին վատ եղանակը կպահպանվի:

Վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևեներ են տեղացել Իտալիայի գրեթե ամբողջ տարածքում: Սան Մարկոյի հրապարակը ավելի քան 1 մ ջրով է ծածկվում 6-րդ անգամ վերջին 1200 տարում:

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net

17:00 13.11.2019

Ամենաշատ ընթերցվածները