ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում սպառողը թարմ միսը կարող է ձեռք է բերել անմիջապես արտադրողից
21:00 13.11.2019

Կապանում սպառողը թարմ միսը կարող է ձեռք է բերել անմիջապես արտադրողից

ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ:

«Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում բացվել է  անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող թարմ մսի վաճառակետ: Այժմ արդեն գյուղացին չի կարող թարմ միս-մսեղիքը վաճառել փողոցում՝ պատճառաբանելով, թե պետությունը կամ համայնքը իրենն որևէ այլ հնարավորություն, վաճառքի այլ՝ ավելի բարեկարգ, վայր չի առաջարկում»,-հայտնում են տեսչական մարմնից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ նշել է, որ սիսիանցիների համար սա առաջին հայացքից կարող է փոքր քայլ թվալ, սակայն այն մեծ քայլ է մեր սերունդների առողջության ապահովման տեսակետից։

Տեսչական մարմնում կարծում են, որ վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար, այն վերջ կտա համայնքում մսի փողոցային առևտրին և կնպաստի Սիսիանում մսի շուկայի կայուն զարգացմանը: Վաճառակետի առավելություններից մեկն էլ այն է, որ այստեղ սպառողը թարմ միսը ձեռք է բերում անմիջապես արտադրողից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն:

Աղբյուր` Panorama.am

21:00 13.11.2019

Ամենաշատ ընթերցվածները