ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ
10:00 14.11.2019

Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասաց Գրիգորյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

10:00 14.11.2019

Ամենաշատ ընթերցվածները