ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանն առաջին անգամ դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողն է
11:00 14.11.2019

Հայաստանն առաջին անգամ դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողն է

Միջազգային FinExpertiza  խորհրդատվական ցանցի վերլուծական ծառայությունը հրապարակել  է 2019-ի հունվար-օգոստոս ամիսներին  Ռուսաստանի կողմից  ներկրված թանկարժեք քարերի  և մետաղների , ինչպես նաև  ոսկերչական իրերի մասին տվյալները: Հայաստանն  առաջին անգամ   դեպի ՌԴ թանկարժեք քարերի  ամենախոշոր արտահանողն է դարձել:  

РБК-ի փոխանցմամբ ՝  Չինաստանը, որ վերջին երեք տարիներին առաջատարն է  եղել ՝ ՌԴ թանկարժեք քարերի  ներկրման ծավալներով, զիջում  է իր տեղը Հայաստանին:

«Առաջին ութ ամիսը Հայաստանից  ընդհանուր առմամբ 140.9 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք քարեր  են արտահանվել , մինչդեռ Չինաստանից՝ ընդամէնը 61.8 միլիոն դոլարի: Առաջին հերթին Հայաստանից  արտահանել  են թանկարժեք մետաղների  կտոր ($95.9 միլիոն արժողությամբ) և ադամանդներ ($33.2 միլիոն արժողությամբ)»,- ասված է  FinExpertiza-ի զեկույցի մեջ:

Հեռավոր արտասահմանյան երկիրներից  և ԱՊՀ երկիրներից  ներկրված թանկարժեք քարերի  ընդհանուր արժեքը կազմում է 658.8 միլիոն դոլար, ինչը 45,75 տոկոսով  գերազանցում է  նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՌԴ թանկարժեք քարերի խոշոր մատակարարների  առաջատար հնգյակի  մեջ այս տարի հայտնված են նաև Իտալիան ($58,3 միլիոն), Մեծ Բրիտանիան ($49,8 միլիոն) և Գերմանիան ($34,5 միլիոն):

Աղբյուր` Panorama.am

11:00 14.11.2019

Ամենաշատ ընթերցվածները