ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականները գտել են ընկճախտից ազատվելու դյուրին եղանակը
21:00 14.11.2019

Գիտնականները գտել են ընկճախտից ազատվելու դյուրին եղանակը

Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել Է MedicalXpress-ի կայքում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան հարկավոր Է օգտագործել կլինիկական ընկճախտը եւ մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ: Հետազոտությունն ընգրկել Է 30 մարդու, որոնց վիճակին հետեւել են ավելի քան երեք ամիս: Ընդամենը մեկ ամիս անց պացիենտների մոտ զգալիորեն բարելավվել Է քնի որակը, նրանք դարձել են ավելի հանգիստ: Ֆիզիկական հյուծվածությունը եւ տագնապները դարձել են պակաս արտահատված: «Գիտականորեն հիմնավորված տվյալների շնորհիվ ավելի շատ մարդիկ կսկսեն յոգայով զբաղվել առողջությունը եւ ինքնազգացողությունը բարելավելու համար»,- հայտարարել Է հետազոտույթան համահեղինակ, նեյրոկենսաբան Մարիսա Սիլվերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝  «Արմենպրես»

21:00 14.11.2019

Ամենաշատ ընթերցվածները