ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16.2 հա տարածք
12:30 15.11.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16.2 հա տարածք

Նոյեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 700 քմ, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 8 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին՝ մոտ 7000 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 1 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ մոտ 1 հա, 1500 քմ, 200 քմ մացառուտ,

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ մոտ 5 հա, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

12:30 15.11.2019

Ամենաշատ ընթերցվածները