ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արևելագետ․ Էրդողանը լկտիաբար կեղծում է ոչ միայն ցեղասպանությունը, այլև մեր ժողովրդի պատմությունը
17:00 15.11.2019

Արևելագետ․ Էրդողանը լկտիաբար կեղծում է ոչ միայն ցեղասպանությունը, այլև մեր ժողովրդի պատմությունը

«ԱՄՆ-ը նախագահի ներկայությամբ Էրդողանը հերթական անգամ կրկնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեղծարարությունը և չստացավ ոչ մի հակահարված՝ չնայած մի քանի օր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց   ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Սաֆրաստյանը նշեց նաև, որ Սպիտակ տանն իր հայտարարություններից հետո Էրդողանն իրենց ներկայացուցչություններից մեկի տարածքում ելույթ է ունեցել ու ոչ միայն կրկնել է կեղծարարությունները, այլ բառացիորեն ասել, թե «հայերը քոչվոր էին, երբ մենք նրանց հետ հանդիպեցինք Փոքր Ասիայում 11-րդ դարում»։

«Եթե մենք մինչև հիմա սովոր էինք, որ կեղծում են ցեղասպանությունը, սա արդեն ոչ միայն կեղծում են մեր ժողովրդի պատմությունը, այլ լկտիաբար են այդ ամենն անում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Արևելագետը նշեց, որ նոյեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպելու է Պուտինի հետ, որտեղ Թուրքիան այլ դեմքով հանդես կգա, որը նպաստավոր է Ռուսաստանի համար։

«Սա մեծ աշխարհաքաղաքական խաղ է, բայց ես կարծում եմ, որ այն նաև արկածախնդրություն է, որը կարող է նաև վատ վախճան ունենալ առաջին հերթին Թուրքիայի համար»,-ասում է Սաֆրաստյանը։

Աղբյուր` Panorama.am

17:00 15.11.2019

Ամենաշատ ընթերցվածները