ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով
15:00 15.11.2019

Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի եւ նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո»,- Թվիթերի իր Էջում գրել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

«Վենետիկը պատուհասած աղետը դարձել Է սրտին հարված մեր երկրի համար»,- ավելի վաղ գրել Է նա Թվիթերում: Նա ընդգծել Է, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գնահատել քաղաքին հասցված վնասը: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը 187 սանտիմետրով վեր Է բարձրացել նորմայից: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել Է սոսկ 1966 թվականին: Այն ժամանակ դրա մակարդակը հասել Էր 194 սանտիմետրի նշագծին:

Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել Է 140 սանտիմետրը: Հեղեղման ընթացքում ջրի տակ Է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 15.11.2019

Ամենաշատ ընթերցվածները