ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին
14:00 16.11.2019

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին

Նոյեմբերի 15-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mercedes-Benz ML 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սևակ Մ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա: 

ՀՀ ԱԻՆ

14:00 16.11.2019

Ամենաշատ ընթերցվածները