ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ը սկսում է ձմեռային շուրջօրյա հերթապահություն
14:30 16.11.2019

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ը սկսում է ձմեռային շուրջօրյա հերթապահություն

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ը նոյեմբերի-18-ից սկսում է ձմեռային շուրջօրյա հերթապահություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ (010 56-25-33) շուրջօրյա հերթապահ հեռախոսահամարից, ինչպես նաև «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջից կամ ֆեսբուքյան սոցիալական էջից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:30 16.11.2019

Ամենաշատ ընթերցվածները