ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Չաղերին փրկեք»
18:00 19.11.2019

«Չաղերին փրկեք»

Ըստ ՄԱԿ-ի Armenia Steps Survey 2016-2017թթ․ հետազոտությունների՝ Հայաստանում բնակչության 48 տոկոսն ավելորդ քաշ ունի: Իսկ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հիմա արդեն աշխարհում ավելորդ քաշից ավելի շատ մարդ է մահանում, քան սովից: 

Կարճ ասած, անցել են այն ավանդական պատկերացումները, թե Աֆրիկայի կամ Հնդկաստանի աղքատ երեխաներին խղճալ է պետք: Նիհար երեխաների նկարներով այլևս չեք կարող գութ հայցել, նրանց պետք չէ խղճալ, գեր մարդկանց վիճակը ակնհայտորեն ավելի ծանր է, կերած-խմած մարդիկ մահվան լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած: 

Նման վերոնշյալ խնդրին, մեր Սյունիքում ևս կան կերած-խմած լուրջ խնդիրներ: Օրինակ, դուք գիտեիք, որ Գորիսում բնական հումքից կաթնամթերք ստացող ընկերությունները 20% ԱԱՀ են մուծում, իսկ կաթի փոշի ներմուծող ընկերությունները՝ ընդամենը 10: Հասկանալի է, որ կաթի փոշի ներմուծողների մաֆիան ավելի ուժեղ է հեղափոխականների մոտ, քան սյունեցի արդար արտադրողներինը, սակայն բաներ կան, որ իրոք գլուխդ չեն մտնում: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, իսկ անդամ բոլոր երկրներում ԱԱՀ-ն կաթնամթերք արտադրողների մոտ չի գերազանցում 10 տոկոսը: Ստացվում է, որ նորմալ, առողջ հումքից արտադրողները տուժում են մի քանի կետով․ և՛ ոչ բնականի հետ չեն կարողանում մրցակցել, և՛ ԵԱՏՄ-ի անդամության արտոնյալ վիճակից չեն կարողանում օգտվել, իսկ կառավարությանն էլ չեն կարողանում բացատրել, որ ավելի լավ է բնակչությանը բնական հումքով պատրաստած սնունդ մատակարարենք, քան դրսից բերված կաթի փոշիներով:

Եթե մենք՝ մի հասարակ ԶԼՄ, տիրապետում ենք այս խայտառակ խնդրի առկայությունը, ապա դժվարությամբ կարելի է հավատալ, որ վերևներում խաբար չեն: Լավ էլ խաբար են, լավ էլ կոռուպցիոն կապեր են ձևավորվել հների հետ, սակայն նոր ոճով: Ապացույցը սույն հանցանքի շատ պարզ է, մութ ու ցուրտ իշխանությունները ցայսօր չեն մակնշում՝ որն է բնական հումքից, իսկ որը՝ կաթի փոշուց:

«Զանգեզուր պրես»

 

 

18:00 19.11.2019