ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
20:00 19.11.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Սարահարթ», «Գ. Նժդեհ», «Սյունիք», «Վահանավանք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Բաղաբերդ», «Ձորք 1», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան», «Անդոկ», համատիրություններում նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Սպանդարյան» համատիրության 8-րդ շենքի ջրամատակարարումը նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ։
Բարաբաթում, Արփիկ, Բեխ, Աշոտավան, Կավարտ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքներում նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Շղարշիկ թաղամասի վերևի հատվածում նոյեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ թաղամասի մնացած հատվածներում ջրամատակարարումն իրականացվել է միայն գիշերային ժամերին, ճնշումը՝ թույլ: Շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Լենհանքեր թաղամասում նոյեմբերի 17-ին ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:
Վաչագան թաղամասում նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:
Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի և միջին հատվածում նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

20:00 19.11.2019

Ամենաշատ ընթերցվածները