ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ովքե՞ր են անփույթ վերաբերմունքով խոշոր չափի վնաս պատճառում համայնքին
13:30 20.11.2019

Ովքե՞ր են անփույթ վերաբերմունքով խոշոր չափի վնաս պատճառում համայնքին

Հերթական անգամ աղբամանների այրման դեպքեր են արձանագրվել: Զարմանալիորեն, որքան էլ զգուշացումներ են լինում, որ այրում առաջացնող նյութեր /մոխիր/ չնետել աղբամաններ, միևնույն է որոշ քաղաքացիներ շարունակում են իրենց անտարբեր վերաբերմունքով խոշոր չափի վնաս պատճառել համայնքին: Այն թաղամասերը, որտեղ աղբամաններ կայրվեն, նոր աղբամաններ չեն տեղադրվելու, դրանք կրկին փոխարինվելու են երկաթե աղբամաններով, այնքան ժամանակ մինչև բնակիչները համագործակցային կլինեն, խնամքով կվերաբերվեն իրենց շրջապատին՝ փոխելով անտարբեր վերաբերմունքը համայնքի սեփականության նկատամամբ: Կոչ ենք անում բնակիչներին ավելի հոգատար լինել և հորդորում՝ որևէ խնդիր նկատելու դեպքում ահազանգել «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» ՀՈԱԿ: Համայնքապետարանը մեծ ներդրումներ է անում համայնքի աղբահանության որակը բարելավելու համար, ուստի ակնկալվում է, որ մեր բնակիչները համագործակցային կլինեն, խնամքով կվերաբերվեն իրենց շրջապատին՝ աղբը նետելով միայն սահմանված վայրերում և չայրելով աղբամանները:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:30 20.11.2019