ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2020 թվականին սպառողները ջրի համար կշարունակեն վճարել նույն գինը
15:00 20.11.2019

2020 թվականին սպառողները ջրի համար կշարունակեն վճարել նույն գինը

2020 թվականին սպառողների համար ջրի սակագինը կմնա նույնը՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում։

ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2019 թվականի համար գործում է ջրի մեկ խորանարդ մետրի համար 191,4 դրամ սակագին, սակայն 11.4 դրամը  սուբսիդավորում է պետությունը , ինչի արդյունքում բաժանորդները վճարում են 180 դրամ։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հանձնաժողովը գործող 191.4  դրամ սակագնի փոխարեն հաստատեց 180 դրամ սակագին, այսինքն` պետությունն այլևս սուբսիդավորելու կարիք չի ունենա: 

«Այպսիսով, 2020 թվականին սպառողները կշարունակեն վճարել նույն գինը»,- ասաց նա։

Նշենք, որ յուրաքանչյուր տարի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հայտ է ներկայացնում։


Աղբյուր` Panorama.am

15:00 20.11.2019

Ամենաշատ ընթերցվածները