ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ
16:00 21.11.2019

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 13-19-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ ՍՊՏԾ-ից, նոյեմբերի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 23 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ, իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ՝ նոյեմբերի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նիմոծմինդա քաղաքից 13 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ արևելք 4 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 17-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 18-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 19-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 24 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ, 9 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, 38 կմ, 25 կմ և 34 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 29 կմ  հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արևելք 6-7 բալ ուժգնությամբ, 42 կմ և 47 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։

Աղբյուր՝ armenpress.am

16:00 21.11.2019

Ամենաշատ ընթերցվածները