ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին
19:00 22.11.2019

Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Էլիսի հետ՝ քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Գեորգի Ավետիսյանն ու Քրիստոֆեր Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային ստանդարտների մշակման գործում Կոդեքսի կարևոր աշխատանքի վրա: Արդյունավետ քննարկում է ծավալվել նաև մանկահասակ երեխաների համար նախատեսված սննդային ապրանքներին վերաբերող ստանդարտների մշակման հարցերի շուրջ:

Քննարկման թեմաների վերաբերյալ կողմերի մոտեցումները համահունչ էին և Տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է իր պատրաստակամությունը ցանկացած հարթակում պաշտպանելու դրանք:

Աղբյուր՝ armenpress.am

19:00 22.11.2019

Ամենաշատ ընթերցվածները