ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը. «Հացդ կտրեմ, մեսինջերդ միացնեմ»
20:00 22.11.2019

Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը. «Հացդ կտրեմ, մեսինջերդ միացնեմ»

ԱՄՆ-ի նախագահի օգնական Բրայան Հուքը պնդում է, որ իրենք պատժամիջոցներով և ճնշմամբ հասնելու են Իրանի բյուջեի 2/3-րդով կրճատմանը, ինչը բնականաբար ազդելու է իրանցիների սոցիալապես ամենաանապահով խավի կենսամակարդակի վրա։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Միևնույն ժամանակ նա գրեթե հպարտությամբ նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգն անցյալ մեկուկես տարում կարողացել է իրանցիներին ծանոթացնել ինչ-որ համացանցային գործիքակազմի հետ, որպեսզի նրանք կարողանան բողոքների ընթացքում համակարգել իրենց գործողությունները։

Փաստորեն, ստացվում է, որ գործ ունենք պարզ երեսպաշտության հետ, որը կարելի է պատկերավոր ձևակերպել՝ «հացդ կտրեմ, մեսինջերդ միացնեմ»-ի քաղաքականություն»,-նշել է փորձագետը։

Աղբյուր` Panorama.am

20:00 22.11.2019

Ամենաշատ ընթերցվածները