ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ԶՈՒ Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ
21:00 22.11.2019

ՀՀ ԶՈՒ Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ

Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր,  ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները:

Աղբյուր՝ armenpress.am

21:00 22.11.2019