ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Սուխումիում կրակոցներից հետո վրաց-աբխազական սահմանին հսկողությունն ուժեղացվել է
21:00 23.11.2019

Սուխումիում կրակոցներից հետո վրաց-աբխազական սահմանին հսկողությունն ուժեղացվել է

Վրաց-աբխազական սահմանին հսկողությունն ուժեղացվել է, որոնվում են հանցագործները, որոնք երեկ Սուխումիում  կրակոցներ են արձակել: Այս մասին Ռիա նովոստիին հայտնել է հատուկ ծառայություններում աղբյուրը:

Հիշենենք, որ նախօրեին անհայտ անձիք դիմակներով  Սուխումիի կենտրոնում «Սան-Ռեմո» ռեստորանի  մոտ կրակոցներ են արձակել, երկու մարդ զոհվել է, չորսը տուժել:

«Միջոցառումներ են ձեռնարկվել հանցագործների հնարավոր  ելքը  կանխելու համար: Վրաց-աբխազական անցակետն աշխատում է, սահմանին ամեն ինչ հանգիստ է»,- ասել է աղբյուրը:

Սուխումիի դատախազությունը քրեական գործ է հարուցել Աբխազիայի մայրաքաղաքում հրաձգության դեպքով:


Աղբյուր` Panorama.am

21:00 23.11.2019