ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերը նվազել են
17:00 25.11.2019

Հայաստանում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերը նվազել են

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանի՝ այսօրվա ասուլիսում ներկայացրած տվյալների համաձայն, 2018թ.-ին  Ընտանիքում բռնության կանխարգելման մասին ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կանանց և աղջիկնեի նկատմամբ բռնությունը նվազել է։ 

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում Վարդանյանն ասաց, որ 2019թ.-ի 10 ամիսներին գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության 1509 դեպք,  2018թ.-ին  այդ թիվը եղել է 1928։  Այս դեպքերից ընտանիքում կատարված դեպքերը եղել է 305-ը, իսկ նախորդ տարի 460-ը։

Ըստ այդմ, 2019թ.-ի 10 ամիսներին ՀՀ-ում ընտանիքներում կատարված բռնությունների վերաբերյալ գրանցվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, նախազգուշացում կիրառվել է 618 և անհետաձգելի միջոցներ, որոնք ձեռնարկվում են բռնություն գործադրած անձանց նկատմամբ, 190 դեպք։

Իսկ 2018թ.-ի հունիսի 30-ից մինչ օրս 1530 անձինք են հաշվառվել ընտանիքում տարբեր բռնություններ կատարելու համար, որոնցից 1166-ի նկատմամբ նախազգուշացում է տրվել, իսկ անհետաձգելի միջոցառում է իրականացվել 375-ի դեպքում։ Ընդհանուր եղել է 2682 զանգ-ամփոփագիր։

Վարդանյանը նշեց, որ բռնությունների նվազման միտման պատճառների հետ կապված տարբեր կարծիքներ կան, սակայն այն ավելի շատ կապված է օրենքի գործածությունից հետո տեղեկացվածության բարձրացման, անձանց կողմից հետևանքների, արարքի ծանրության և պատժի աստիճանը հասկանալու հետ։

Աղբյուր` Panorama.am

17:00 25.11.2019