ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
15:00 26.11.2019

Եղանակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Մինչեւ շաբաթվա վերջ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մյուս մարզերում՝ 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +7+9:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +4+8,  

Լոռիում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +4+8,  

Տավուշում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +5+9,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +4+8, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +8+10,

Արարատում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +8+10,  

Արմավիրում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +8+10,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +4+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +10+13,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +5+9,

Արցախում գիշերը՝ -8-10, ցերեկը՝ +3+8 (հովիտներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+12):  

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 26.11.2019