ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
16:00 26.11.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Երկաթուղայիններ», «Սարահարթ», «Գ. Նժդեհ», «Սյունիք», «Վահանավանք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Բաղաբերդ», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան», «Անդոկ», համատիրություններում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սպանդարյան» համատիրության 8-րդ շենքի և մանավոր հատվածի ջրամատակարարումը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ։ Համատիրության մյուս շենքերում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Բարաբաթում, Արփիկ, Բեխ, Աշոտավան, Կավարտ, Լենհանքեր թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Շղարշիկ թաղամասի վերևի հատվածում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ թաղամասի մնացած հատվածներում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Վաչագան թաղամասում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:

Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի և միջին հատվածում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

16:00 26.11.2019

Ամենաշատ ընթերցվածները