ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժն առնվազն վեց մարդու կյանք է խլել
18:00 26.11.2019

Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժն առնվազն վեց մարդու կյանք է խլել

Առնվազն վեց մարդ Է զոհվել Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Տուժածների թիվը գերազանցել Է 300-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Էնդրի Ֆուգան:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նոյեմբերի 26-ի առավոտյան հայտնել Է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի մասին: Սեյսմոլոգների տվյալներով՝ դրան հաջորդել են 5 մագնիտուդից բարձր հետցնցումներ: Ավելի վաղ հաղորդվել Էր 4 զոհվածի եւ 150 տուժածի մասին:

«Նախնական տվյալները վկայում են վեց զոհվածի մասին»,-ասել Է Ֆուգան: «Ավելի քան 300 մարդ բուժօգնություն Է ստացել Տիրանայի եւ Դուրեսի հիվանդանոցներում»,-հավելել Է նա, նշելով, որ կան անհայտ կորածներ:

«Բոլոր դպրոցներն այսօր փակ կլինեն: Գործի են դրված բոլոր փրկարար խմբերը»,-հայտարարել Է նա:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներն ամենից ավելի ուժեղ են զգացվել Տիրանայում, ինչպես նաեւ Դուրես քաղաքում, որն ամենից մոտիկ Է երկրաշարժի Էպիկենտրոնին: Փլվել Է մի քանի շենք, փլատակներում կարող են մարդիկ լինել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 26.11.2019

Ամենաշատ ընթերցվածները