ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքանսպանության հասցնելու հոդվածով
20:00 26.11.2019

Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքանսպանության հասցնելու հոդվածով

Այսօր՝ ժամը 9:00-ի սահմաններում Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,-հայտնում են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ  Քր. Օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Աղբյուր` Panorama.am

20:00 26.11.2019

Ամենաշատ ընթերցվածները