ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բրիտանական վերլուծական ինստիտուտի բարգավաճման ինդեքսում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը
14:00 27.11.2019

Բրիտանական վերլուծական ինստիտուտի բարգավաճման ինդեքսում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը

Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի «Legatum Prosperity Index»-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119: Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 27.11.2019