ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Քարահունջ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
17:00 27.11.2019

Քարահունջ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Նոյեմբերի 27-ին, ժամը 04:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մոտ 200 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:57-ին, մարվել՝ 09:44-ին:

Այրվել է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր, վնասվել է մետաղյա ծածկը՝  մոտ 50 քմ:

ՀՀ ԱԻՆ

17:00 27.11.2019