ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականները որոշել են ալկոհոլի անվտանգ չափը տղամարդկանց եւ կանանց համար
21:00 28.11.2019

Գիտնականները որոշել են ալկոհոլի անվտանգ չափը տղամարդկանց եւ կանանց համար

Առողջության համար նվազագույն վնասի համար տղամարդիկ պետք Է զուտ ալկոհոլի գործածումը սահմանափակեն օրական մինչեւ 24 գրամ, իսկ կանայք՝ մինչեւ 12 գրամ: Այս եզրակացությանն են հանգել գերմանացի գիտնականները, ինչի մասին գրել Է Focus հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճշտվում Է, որ կանանց համար օրական առավելագույնը համարժեք Է 0,3 լիտր գարեջրի կամ մեկ գավաթ գինու, իսկ տղամարդկանց համար՝ 0,6 լիտր գարեջրի կամ երկու գավաթ գինու: Մասնագետները խորհուրդ են տալիս բոլորովին հրաժարվել ոգելից խմիչքներից առողջության պահպանման համար: Բանն այն Է, որ ալկոհոլի գործածումը արգելակում Է օրգանիզմում վիտամինների եւ սննդարար նյութերի յուրացումը, ինչը մեծացնում Է վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման ռիսկը: Նրանք կոչ են արել բնավ ալկոհոլ չգործածել շաբաթական գոնե երկու օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

21:00 28.11.2019