ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Անկախ եղանակային պայմաններից, Գորիսում չեն դադարում ռեկորդային ծավալով կապիտալ շինարարությունները
14:00 29.11.2019

Անկախ եղանակային պայմաններից, Գորիսում չեն դադարում ռեկորդային ծավալով կապիտալ շինարարությունները

1.5 միլիարդ դրամի կապիտալ շինարարություն, 180-ից ավել աշխատատեղ՝ միջինը 210.000 դրամ աշխատավարձով. Գորիսում ընթացքող լայնածավալ շինաշխատանքներն ընթանում են առանց դադարի: Տարեսկզբին մեկնարկած թվով 14 ծրագրերի հիմնական մասը համայնքն իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, որոնց իրականացման արդյունքում բարելավվում են ռազմավարական և տնտեսական նշանակության ենթակառուցվածքները՝ ներդրումների համար ստեղծելով մրցունակ միջավայր, համայնքում լուծվում են կենսական նշանակության խնդիրներ, շուրջ 180 ընտանիքների համար ստեղծում կայուն եկամուտ ստանալու հնարավորություն: Իրականացվող բոլոր ծրագրերը Գորիսի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են, աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով: Համայնքն իր առջև խնդիր է դրել. ցանկացած աշխատանք, որն իրականացվում է Գորիսում, պետք է ամենաբարձր որակն ապահովի, որպեսզի տասնյակ տարիներ ծառայի իր նպատակին : Պատահական չէ, որ Գորիսում մեծ թափ առած շինարարությունները ոչ թե կոսմետիկ լուծումներ են ապահով, այլ հիմնովին վերակառուցվում են: Եղանակներն արդեն անբարենպաստ են, բայց աշխատանքային եռուզեռը համայնքում չի դադարում, մեծ թափով ու պատասխանատվությամբ շինարարական կազմակերպությունները իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները: Քաղաքաշինության ոլորտում համայնքի կողմից իրականացվող արդյունավետ քաղաքականության արդյունքում զգալի աշխուժացել է նաև մասնավոր սեկտորի կողմից իրականացվող ներդրումների ծավալը: Այս պահին բիզնես սեկտորի կողմից իրականացվող շինաշխատանքների ծավալը հատում է 11միլիարդի սահմանը, որը նույնպես աննախադապ է իր ծավալներով: Արդյունքում համայնքում ավելանում են նոր ենթակառուցվածքներ, նոր ծառայություններ՝ ենթադրելով նոր աշխատատեղեր: Բիզնես սեկտորի կողմից իրականացվող ներդրումները հիմնականում տուրիզմի ոլորտը սպասարկող ենթակառուցվածքների ու նոր ծառայությունների ստեղծմանն է ուղղված: Ի դեպ ավելանում են նորար լուծումներ ու գաղափարներ պարունակող բիզնես ծրագրեր, որոնք եկող տարի բոլորովին նոր որակ են հաղորդելու զբոսաշրջության ոլորտին:
 
14:00 29.11.2019