ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ատելությունն այսօր շատ է մեզանում»․ Դ․ Ամալյան
16:00 30.11.2019

«Ատելությունն այսօր շատ է մեզանում»․ Դ․ Ամալյան

Վերջերս համերգային ծրագրով Սյունիքում էր ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։ Նա բազմաբովանդակ երգացանկով ներկայացավ Կապանի, Քաջարանի ու Սիսիանի հանդիսատեսին։ Օգտվելով առիթից՝ բացառիկ հարցազրույց ունեցանք երգչի հետ։ 

Երգահանը ծնվել է 1974 թվականին Երևանում։ Հայրական կողմով Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղից է, մայրական կողմով ՝ Սյունիքի Շիկահող գյուղից։ Հասակ է առել մայրաքաղաքում, սովորել Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի և շվիի դասարաններում, որից հետո ուսանել է Ա․Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում, իսկ 1993-98-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում։  Հեղինակ է վաթսուն երգի, որոնց զգալի մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա։ Դավիթ Ամալյանը մասնակցել է Արցախյան պատերազմին «Ազգային լեգեոն» ջոկատում, «Արծիվ 4-րդ» գումարտակում, ապա՝ 5-րդ բրիգադի զորամասերում է ծառայել։ ԵԿՄ անդամ է։

Սերն ու հայրենիքը շան բերան ընկան

Դավիթ Ամալյանի երգերում սերն ու հայրենիքը բացարձակ արժեք են։ Նա միշտ խոսք ունի երկրի բախտորոշ պահերին։ Երգահան, ում հեքիաթը դեռ շարունակվում է։ Հայոց բանակը արցախյան ու ապրիլյան պատերազմի մասնակցի համար կարևորագույն թեմա է․ «Սիրեք ձեր երեխաներին մինչև բանակ գնալը, ծառայելու ընթացքում և դրանից հետո։ Քանի որ չսիրված երեխան լավ մարդ չի դառնում։ Բանակը մեր տան տղան է, ով մեր պաշտպանն է։ Բանակին պետք է սիրենք այնքան, ինչքան դա կօգնի իրեն ավելի լավը լինել։ Բանակի համար ինչ-որ բան անելը համահավասար է թաքուն աղոթելուն, քանի որ երբեք բարձր աղոթքը տեղ չի հասնում։ Բարձր խոսում են նրանք, ովքեր հետագայում դառնում են քաղաքական գործիչներ։ Բարձր ձայնով խելոք տեքստեր դեռ չեմ լսել։ Բանակի համար պետք է անել զուսպ, թաքուն։ Բանակը պետք է լինի ազգի կրթման ինստիտուտներից։ Զինվորը պետք է վերադառնա իմացած, թե ով է Շոպենը, Նժդեհը, կամ Պիկասոն ինչ իզմի հարող է։ Սակայն դեռ այս ինստիտուտը մեզանում կայացած չէ»։

Երգահանն անդրադարձավ նաև մեր երկրում իշխող ատելությանը, համացանցին, որն այսօր ողողված է հայհոյանքով։ «Մի՞թե հայհոյանք գրողը մայր, քույր չունի, որ նրանք կարող են իր գրածը կարդալ։ Ես այս չափի ատելություն ո՛չ 90-ականներին եմ տեսել և ո՛չ դրանից հետո։ Ես ինքս շատ ակտիվ ընդդիմություն եմ եղել։ Եվ 2008-ի մարտի մեկից շատ բաներ եմ հիշում, ովքեր խաղաղության կոչ արեցին, ովքեր ասացին՝ զենք վերցրեք, բոլորը հիշում եմ։ Ես դրանից հետո քաղաքականության էջը փակեցի։ Ուզում էի գրել այդ մասին, բայց մի տեսակ ծակ փիլիսոփայություն էր ստացվում ու կանգ առա Չարենցի գրվածքի վրա․

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ –

Այնպես էլ սիրտս – անսփոփ, այնպես էլ սիրտս – անուրախ․․․

Կարծես Չարենցը մարտի 2-ին գրած լիներ այս տողերը։ Շատ վատ է, երբ դարասկզբի քաղաքական անարդարությունը կարող է 100 տարի անց արդիական լինել։ Ես կցանկանամ, որ մեր միջի փոքրոգությունը վերանա»։

Հեղափոխական սեռափոխվածներ 

Արվեստագետի հետ զրուցեցինք նաև մշակույթի մասին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա մասին, եթե պետականորեն ֆինանսավորվում ու խրախուսվում են ոչ պրոֆեսիոնալ ներկայացումները, 20 միլիոն են հատկացնում սեռափոխվածի մասին պատմող ֆիլմին։ «Ես այս շեղված երևույթները համարում եմ քաղցկեղի բջիջներ և, ցավոք սրտի, հիվանդության ծագում։ Պատերազմի ժամանակ, երբ այդպիսի բանի մասին տեղեկանում էինք, կարող է և պատահեր՝ մեկի վիզը թռցնեինք, իհարկե, փոխաբերական իմաստով։ Հետո սկսեցի հասկանալ, որ սրանց մասին ինչքան խոսում ես, այնքան նրանք սկսում են զարգանալ։ Մի շարք ազգերի մեջ նրանք կազմում են 15-20%, մեզ մոտ՝ 2%։ Նրանց անտեսել է հարկավոր, քարեր առնել ու ընկնել այդ հիվանդների հետևից՝ համարում եմ պարապ գործ»։

Հեղափոխական սեռափոխվածներ 

Հերիք եղավ, տեր, տղերքին հետ բեր․․․

Հարցին, թե մեր երկրում առաջնահերթ ինչն է մտահոգիչ, պատասխանում է․ «Մեր երկրում այսօր սիրո պակաս կա, ոչ միայն մեր երկրում, այլև մարդու մեջ։ Ցավոք սրտի, քաղաքակրթությունը մարդուն հեռացնում է սիրուց»։

Երգահանի համար ամենից կարևորը հանդիսատեսի լռությունն է, ասում է՝ դրա մեջ սեր կա, սեր ու իմաստնություն։

Անուշ Միրզոյան

16:00 30.11.2019