ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով
18:00 30.11.2019

Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով

Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները Փարիզի Drouot աճուրդների տանը վաճառվել են 117 հազար եվրոյով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Drouot-ի թվիթերյան միկրոբլոգը:

«Նապոլեոնի հայտնի երկարաճիտ կոշիկները վաճառվեցին 117 208 եվրոյով: Կայսրության երկրպագուները նախկինի նման շատ են»,- նշել են Drouot-ի ներկայացուցիչները:

Կոշիկների նախնական գինն աճուրդում սահմանվել էր 50-80 հազար եվրո:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 30.11.2019

Ամենաշատ ընթերցվածները