ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը տարին ամփոփում է նշանակալի նվաճումներով
14:00 03.12.2019

Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը տարին ամփոփում է նշանակալի նվաճումներով

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի այն պնդումը , որ փողոցում առանց զբաղմունքի պատանիներ չպետք է լինեն, բոլորը պետք է մարզադպրոցներում մարզվեն, աստիճանաբար իրականություն է դառում: Անցնող տարին բեկումնային էր սպորտային ոլորտում ունեցած աջառընթացի առումով:

Միայն Մանկապատանեկան մարզադպրոցի մասնակցությամբ անց է կացվել համայնքային, մարզային, հանրապետական նշանակության 86 միջոցառում: Արդյունքում Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը գրանցել է նշանակալի հաջողություններ: Բարձր արդյունքներ են գրանցել ծանրամարտի և ֆուտբոլի մարզիկները։ Ծանրամարտիկները 18 մեդալ են նվաճել, որից 8-ը` ոսկի, 6 արծաթ և 4 բրոնզե մեդալներ:

Ուսումնամարզչական ֆուտբոլի հավաքական թիմը մասնակցել է ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը և գրավել է 3-րդ մրցանակային տեղը: Նախապատրաստական խմբերի հավաքական թիմը մասնակցել է ֆուտբոլի մարզային առաջնությանը և եզրափակչում հաղթել է Կապան-Գանձասար ֆուտբոլային թիմին՝ գրավելով 1-ին տեղը: Կազմակերպվել է Հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների հանրապետական սպարտակիադա մարզական միջոցառում: Մարզային փուլում պատանիները գրավել են 1-ին տեղը:

Համայնքում կազմակերպվել է ՆՈՒՀ-երի, հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպորտլանդիա մարզական միջոցառումը, որի արդյունքում մեր թիմերը հանրապետությունում գրավել են 1-ին և 4-րդ տեղերը: Դպրոցի սաները մասնակցել են ՀՀ ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումներին: Մարզային մրցումներում գրավել են 1-ին տեղը: Հիշեցնենք, որ առաջին անգամ դպրոցը կունենա մարզաշենք, այս պահին կապիտալ հիմնանորգվում է սպորդպրոցի համար նախատեսված շենքը: Գորիսի ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքների կազմակերպումը ևս ընթացիկ է: Սպրոտային հաստատությունների բարելվման համար ներդրումների ծավալն այս պահին կազմում է շուրջ 850 միլիոն դրամ:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

14:00 03.12.2019

Ամենաշատ ընթերցվածները