ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բարեկարգման և կահավորման աշխատանքներ
13:00 03.12.2019

Գորիսում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բարեկարգման և կահավորման աշխատանքներ

Գորիս համայնքի բնակիչների և հյուրերի հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ հարմարավետ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով, դեռևս անցյալ տարվանից Գորիս համայնքում մեկնարկել էին նոր հանգստի գոտիների, հրապարակների վերակառուցման աշխատանքները: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի որոշմամբ մեկնարկել են նաև բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման, կահավորման աշխատանքները: Այս պահին, շուրջ 30 մլն դրամի շրջանակներում, վերակառուցվում է Սյունիքի 14 հասցեյի բազմաբնակարան շենքի բակը: Իրականացվող աշխատանքները ներառում են
- Բակի ասֆալտապատում
- Մայթուղիների կառուցում
- Ջրավազանի կառուցում
- Կանաչ գոտիների ստեղծում
- Խաղահրապարակի կահավորում
- Լուսավորության անցկացում:
Բակերի վերակառուցման աշխատանքները շարունակվելու են նաև 2020 թվականին: Արվելու է հնարավորը` համայնքի բնակիչների բակային առօրյան ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:00 03.12.2019

Ամենաշատ ընթերցվածները