ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կհանդիպենք գարնանը
16:00 04.12.2019

Կհանդիպենք գարնանը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Գանձասարը» հրաշալի արդյունքի հասավ ավանդաբար դժվարին մրցակից համարվող «Ալաշկերտի» հետ խաղում։ Եթե հիշում եք, երկու տարի առաջ հենց այս թիմերի միջև կայացավ եզրափակիչը,որում դժվարին հաղթանակ տանելով՝ մեր թիմը դարձավ երկրի գավաթակիր։

Այս անգամ ավելի հեշտ ստացվեց հաղթահարել  «Ալաշկերտ» անունը կրող մարզական խոչընդոտը։ Արդեն 8-րդ րոպեին Ա․Հովհաննիսյան-Ա․Քոչարյան-Ն․Ասլանյան կոմբինացիան ավարտվեց դիպուկ հարվածով։ 23-րդ րոպեին Ն․ Ասլանյանը երկրորդ անգամ հյուրերին ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից,սակայն 15 րոպե անց Գալվաոն տուգանային հարվածով կրճատեց գոլերի տարբերությունը՝ 2։1։

Երկրորդ կեսում  խաղի սրությունը  չթուլացավ, կողմերը հնարավորություն ունեին նոր գոլ խփելու,և միայն 89-րդ րոպեին «Գանձասարին» հաջողվեց օրակարգից հանել հարցականները։ Գ․ Օհանյան-Դ․ Մինասյան-Գ․ Հարությունյան եռյակը վերջակետ դրեց հանդիպման հաշվի վրա՝3։1։

Այսպիսով, առաջնությունում ցուցաբերած ցածր արդյունավետությունը «Գանձասարը» փոխարինեց գավաթի նկատմամբ լուրջ ձգտումներով և մտավ կիսաեզրափակիչ։

Իսկ 2019թ․ վերջին պաշտոնական խաղը մեր թիմն անցկացրեց «Շիրակի» հետ և գյումրեցի Հ․Մկոյանի ինքնագոլի օգնությամբ հաղթանակ տարավ՝ 1։0 հաշվով։

Ցավոք, «Գանձասարը» այս մրցաշրջանի միայն աշնանային հատվածի վերջում սկսեց ցուցադրել կայուն խաղ, սակայն մինչ այդ ունեցած կորուստները թույլ չտվեցին աղյուսակում ավելի բարձր տեղ զբաղեցնել և գարնանային փուլում շարունակել պայքարը առաջատարների խմբում։

Սլավիկ Նավասարդյան

16:00 04.12.2019

Ամենաշատ ընթերցվածները