ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավարտվեց 2019 թվականի Կապան քաղաքի նարդու առաջնությունը
20:00 04.12.2019

Ավարտվեց 2019 թվականի Կապան քաղաքի նարդու առաջնությունը

Դեկտեմբերի 1-ին ավարտվեց նոյեմբերի 26-ից մեկնարկած Կապանի նարդու առաջնությունը, որն անց էր կացվում Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում։ Մրցաշարն անցկացվեց երկար խաղաձևով՝ անհատական կարգով, որին սիրողական և պրոֆեսիոնալ նարդով զբաղվող շուրջ 52 մարդ էր հայտ ներկայացրել։
Վեց օր տևած մրցումների արդյունքում եզրափակիչ դուրս եկան Վաչագան Նազարեթյանը և Արշամ Սարգսյանը, իսկ 3-րդ տեղի համար՝ Վլադիկ Առաքելյանը և Արթուր Բադալյանը։ Թեժ մրցապայքարում 3–րդ պատվավոր տեղին արժանացավ Վլադիկ Առաքելյանը, 2–րդ հորիզոնականում էր Վաչագան Նազարեթյանը, իսկ 2019 թվականի Կապան քաղաքի նարդու չեմպիոն հռչակվեց համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով և համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական մրցանակներով։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

20:00 04.12.2019